Ուրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել
Սպորտ
Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի «Դեպորտիվո Իտալիանո» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստ Բրունո Բենտանկորը հանկարծամահ է եղել։ Այդ մասին հայտնում է Need To Know-ը։
Հրապարակման համաձայն՝ երիտասարդ մարզիկը հուլիսի 22-ի առավոտյան հանկարծակի վատ է զգացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ըստ նախնական տվյալների՝ նա սրտի կաթված է ստացել, որից հետո կանգ է առել շնչառությունը։ Նշվում է, որ դեպքից կարճ ժամանակ առաջ Բենտանկորը վերադարձել էր Արգենտինայի «Դեպորտիվո Ռիեստրա» ակումբում անցկացված փորձաշրջանից։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ փորձաշրջանի ընթացքում ֆուտբոլիստին մեղադրել էին այլ խաղացողների մարզահագուստը գողանալու մեջ, սակայն հետագայում ակումբների միջև տարաձայնությունը կարգավորվել էր, և գործը դատարան չէր հասել։ Մարզիկի մահվան պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն