Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերից
Ռոյթերսը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Եմենի հյուսիսը կառավարող շիական ռազմաքաղաքական շարժում «Անսար Ալլահ» խումբը քննարկում է առևտրային նավերից վճար գանձելու հնարավորությունը Կարմիր ծովի հարավային հատվածով անցնելու համար։
«Հութիները քննարկում են Կարմիր ծովի հարավային հատվածով անցնող առևտրային նավերի համար վճարներ սահմանելու հարցը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նման միջոցառում մտցնելու ժամկետ դեռևս որոշված չէ։
Ավելի վաղ հութիների ներկայացուցիչները հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի հրետակոծության: Ավելի ուշ հաղորդվել էր, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավագնացության ծավալը նվազել է 56%-ով՝ հութիների կողմից նեղուցը սաուդյան նավերի համար փակելու մասին հայտարարությունից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն