Քննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել է
Իրավունք
2026 թվականի հուլիսի 22-ին շտապօգնության ահազանգով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում արձանագրվել էր Ն.Ռ.-ի մահը։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված քննչական գործողությունների և ոստիկանության օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է՝ դեպքը ոչ թե հանկարծամահություն, այլ սպանություն է։
Քննությամբ պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին՝ պատճառելով մահացու վնասվածքներ, ապա զանգահարել է շտապօգնություն և հայտնել, թե իբր վերջինս ուշագնաց է եղել։
Դատաբժշկական նախնական տվյալների համաձայն՝ մահը վրա է հասել գլխի, պարանոցի և կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից։
Դեպքի առթիվ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն