Անակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընտրվել է որպես Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Ընտրությունն արդեն կայացել է, և ես ընտրվել եմ հանձնաժողովի նախագահի թեկնածու»,- ասել է նա։
Բադալյանի խոսքով՝ խմբակցության ներսում ընտրությունները հաճախ անցնում են բավականին ակտիվ և մրցակցային մթնոլորտում։
«Մեր ընտրությունները լինում են թեժ, ժողովրդավարական և հաճախ նաև անկանխատեսելի։ Յուրաքանչյուր թեկնածու պետք է պատրաստ լինի պատասխանելու գործընկերների բոլոր հարցերին, և հենց դա է մեծապես որոշում արդյունքը։ Որպես կանոն, նախապես կայացված որոշումներ հիմնականում չեն լինում»,- նշել է պատգամավորը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն