Նեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետ
Քաղաքական
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում չի հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, նախատեսված հանդիպումը չի կայացել։
Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ հանդիպման նախաձեռնությունն ի սկզբանե եկել էր Նեթանյահուի գրասենյակից, սակայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնել էր բանակցություններին, իսրայելական կողմը դադարել էր կապ հաստատել և հետագայում հրաժարումը բացատրել էր վարչապետի խիստ զբաղված գրաֆիկով։ Մյուս աղբյուրը, սակայն, նշում է, որ հանդիպման առաջարկը ներկայացրել էր ուկրաինական կողմը, սակայն Իսրայելի վարչապետի գրասենյակը չի արձագանքել այդ դիմումին։
Հուլիսի 28-ին Զելենսկին ժամանել էր ԱՄՆ, որտեղ մինչ այդ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել էին Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հակահրթիռների համատեղ արտադրության հարցը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը