Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր երկխոսության որոշ մանրամասներ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղուն և հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշմանը։
Փաշինյանի խոսքով՝ ինքը ՌԴ նախագահին հայտնել է, որ Հայաստանը հայտարարել է իր ընտրած ճանապարհի մասին և շարունակելու է այդ ուղղությամբ շարժվել, հատկապես այն պայմաններում, երբ ժողովուրդը քվեարկությամբ աջակցել է այդ մոտեցմանը։
«Ես չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա։ Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ դրանք միայն Հայաստանի խնդիրը չեն, այլ ամբողջ կառույցի արդյունավետության հարց են։
«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն