Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին
Իրավունք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ապօրինի կերպով օտարել է համայնքապատկան գույքը։
Ըստ ՔԿ-ի՝ նախկին ղեկավարը, համայնքապետարանի երկու աշխատակիցների օժանդակությամբ, կազմակերպել է ձևական աճուրդներ և համայնքին պատկանող 8 գյուղատնտեսական նշանակության հողամասեր վաճառել իրեն ու հարազատներին՝ եղբայրներին և հորը։
Բացի այդ, համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառվել է նրա կնոջը։ Հետագայում, նախաքննության ընթացքում, այդ տարածքը նվիրատվությամբ վերադարձվել է համայնքին։
Համայնքապետարանի նախկին ղեկավարը և երկու աշխատակիցներն ընդունել են իրենց մեղավորությունը և վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն