Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել
Իրավունք
ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության աշխատակիցների և Երևանի պարեկների հետ, բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
Հուլիսի 29-ին՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 39-ամյա բնակիչը։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող ընդհանուր շուրջ 308 գրամ զանգված՝ փաթեթավորված երեք թղթե փաթեթներում։ Նույն տեսակի նյութ է հայտնաբերվել նաև նրա բջջային հեռախոսի պատյանում, իսկ պայուսակում եղած տարայում՝ մոտ 15 գրամ սուբուտեքս դեղահաբի փոշենման զանգված։
Ձերբակալվածը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն