Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։
Նախագծի համաձայն՝ Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։ Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։
Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2021 թվականին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն