«Հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք նրա ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը։ Իսկ հիմա եկել է ավելի լավ ապրելու ժամանակը՝ ապրելու խաղաղության պայմաններում, առանց հակամարտությունների և պատերազմների։ Ժամանակն է երեխաներ ունենալու և մեծացնելու խաղաղ միջավայրում։ Իմ որդին, որը գրեթե երկու տարեկան է, պատերազմ չի տեսել։ Նրա հասակակիցները նույնպես պատերազմ չեն տեսել։ Եվ ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ երեխաները, ձեր երեխաները՝ բոլորիս երեխաները, չիմանան, թե ինչ է պատերազմը, և այն երբեք չտեսնեն», - ասաց Ռուբինյանը։