Հայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերները
Քաղաքական
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրապարակել է ստացած պաշտոնական նվերների վերաբերյալ հայտարարագիրը, որից հայտնի է դարձել, թե ինչ նվերներ են նրան փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այդ մասին հայտնում է Newsmaker.md-ը։
Հայտարարագրի համաձայն՝ Կիև կատարած այցերից մեկի ընթացքում Զելենսկին Սանդուին նվիրել է ձեռագործ գործվածքից պատրաստված «Կազակական բարոկկո» սրբիչ, որի արժեքը գնահատվում է 16,5 հազար մոլդովական լեյ։ Իսկ ամենաթանկ նվերը Մայա Սանդուն ստացել է իր ծննդյան օրվա առթիվ Տոկաևից՝ դեղին ոսկուց պատրաստված «Satti» հավաքածուի վզնոց, որի արժեքը կազմել է 20,5 հազար լեյ։
Նիկոլ Փաշինյանի նվերը եղել է «Հայաստանի բույրը» անվանումով մոմ՝ արծաթե անոթի մեջ։ Հրապարակման մեջ դրա արժեքը չի նշվում։

















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան