«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը նպատակ ունի Ռուսաստանից հետ հակամարտությունն ավարտել մինչև ձմռան սկիզբը։ Այդ մասին նա ասել է դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ՝ արդեն աշնանը», — հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ձգտելու է հասնել հակամարտության ավարտին Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացման և ՌԴ տարածքում հարվածների միջոցով։ Ավելի վաղ ուկրաինացի փորձագետ Անդրեյ Դլիգաչը կարծիք էր հայտնել, որ մարտական գործողությունները կարող են ավարտվել միայն 2027 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան