Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքը
Հասարակություն
Առողջությունը հնարավորինս երկար պահպանելու համար սննդաբան Պաբլո Օխեդան խորհուրդ է տալիս հետևել այսպես կոչված «ծիածանային սննդակարգին»։ Ինչպես նա բացատրել է իսպանական ABC պարբերականին, սննդակարգի հիմքում տարբեր գույների մրգերի և բանջարեղենի հնարավորինս մեծ բազմազանությունն է։
Մասնագետի խոսքով՝ սննդամթերքի տարբեր գույները պայմանավորված են օրգանիզմի համար օգտակար տարբեր նյութերով։ Դրանց թվում են բետա-կարոտինը, լյուտեինը, անտոցիաններն ու հակաօքսիդանտները։ «Որքան շատ գույներ լինեն ձեր ափսեում, այնքան բազմազան սննդանյութեր կստանա օրգանիզմը»,- նշել է Օխեդան։
Սննդաբանի գնահատմամբ՝ ամենաօպտիմալ տարբերակը ամեն օր տարբեր գույների բուսական մթերքներ օգտագործելն է՝ հնարավորինս բազմազան սննդակարգ ապահովելով։ Այդ մոտեցումը թույլ է տալիս օրգանիզմին ստանալ տարբեր վիտամիններ, հանքանյութեր և այլ օգտակար սննդանյութեր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է