Բժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռում
Հասարակություն
Ինքնաթիռով թռիչքի ժամանակ ցանկալի է խուսափել մի շարք ըմպելիքներից, որոնք կարող են ուժեղացնել ջրազրկումը, փքվածությունը կամ անհարմարություն առաջացնել մարսողական համակարգում։ Այս մասին Infobae պարբերականին հայտնել է սննդաբան Անդրեա Մատիսը։
Մասնագետը խորհուրդ է տվել ինքնաթիռում չօգտագործել ալկոհոլ, թեյ, սուրճ և էներգետիկ ըմպելիքներ։ Ալկոհոլը կարող է նպաստել ջրազրկմանը, իսկ կոֆեին պարունակող ըմպելիքները՝ նաև ուժեղացնել անհանգստության զգացումը։ Մատիսը խորհուրդ է տվել խուսափել նաև գազավորված ըմպելիքներից, քանի որ թռիչքի ընթացքում ճնշման փոփոխությունների պատճառով դրանք կարող են ավելի արտահայտված փքվածություն առաջացնել։ Բացի այդ, դրանցում շաքարի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, որին կարող է հաջորդել էներգիայի անկում։
Խորհուրդ չի տրվում նաև կաթնային կոկտեյլներ և թանձր սմուզիներ օգտագործել։ Բժշկի խոսքով՝ դրանց պատրաստման համար հաճախ օգտագործվում են յուղոտ և դժվարամարս բաղադրիչներ, որոնք թռիչքի ժամանակ կարող են ստամոքսաղիքային անհարմարություն առաջացնել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է