Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը
Հասարակություն
Թերապևտ Օլգա Չիստիկը հայտարարել է, որ ձմերուկի և սեխի միջև ընտրություն կատարելու կարիք չկա, քանի որ երկուսն էլ օգտակար են առողջության համար։ Նրա խոսքով՝ դրանց միկրոտարրերի կազմը զգալիորեն տարբերվում է, հետևաբար նաև տարբեր ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։
Սեխը պարունակում է ավելի շատ A և C վիտամիններ, ֆոլաթթու և կալիում։ Իսկ ձմերուկի առավելություններից է ջրի բարձր պարունակությունը, ինչը հատկապես կարևոր է ամռանը։ Այն նաև պարունակում է լիկոպին և ցիտրուլին․ վերջինս նպաստում է անոթների լայնացմանը և կարող է մեղմորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։
Բժիշկը խորհուրդ է տվել օրական սահմանափակվել մոտ 500–700 գրամ ձմերուկով։ Սեխը կարող է հագեցնող միջանկյալ սնունդ լինել և օգտակար է մաշկի ու իմունային համակարգի համար։ Միևնույն ժամանակ մասնագետը խորհուրդ է տվել չչարաշահել այս մթերքները, հատկապես երեկոյան, իսկ շաքարային դիաբետի, երիկամների հիվանդությունների կամ գրգռված աղու համախտանիշի դեպքում՝ օգտագործել զգուշությամբ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է