Մասնագետները խորհուրդ են տվել՝ ինչպես սնվել աշնանն ընդառաջ
Հասարակություն
Աշնան գալուն օրգանիզմը պատրաստելու համար խորհուրդ է տրվում որոշակի փոփոխություններ կատարել սննդակարգում։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով «Ռոսկաչեստվոյի» ֆունկցիոնալ սննդի իրավասությունների կենտրոնին։
Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին սննդակարգում ներառել սեզոնային բանջարեղեն՝ դդում և գազար։ Դրանք պարունակում են վիտամին A և բջջանյութ, որոնք կարևոր են իմունային համակարգի և մարսողության համար։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել յուղոտ ձուկ՝ որպես վիտամին D-ի և օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր։ Ձուն ևս կարող է օգնել լրացնել վիտամին D-ի պակասը և պահպանել էներգիայի մակարդակը։
Սելենի պաշարները լրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թռչնամիս և ծովամթերք, իսկ ցինկի աղբյուր են տավարի միսը, ընդեղենն ու ընկույզը։ Խորհուրդ է տրվում նաև ուշադրություն դարձնել վիտամիններով, հանքանյութերով, սննդային մանրաթելերով և պրոբիոտիկներով հարուստ մթերքներին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել