Թրամփը սպառնացել է հարվածել Օմանին և Իրանին կոչ արել հանձնվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավոր պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Թրամփը նաև հայտարարել է, որ Թեհրանը պետք է «սպիտակ դրոշ բարձրացնի և հանձնվի»։
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հունիսին կնքված ժամանակավոր համաձայնագիրը։ Փաստաթղթով կողմերը պարտավորվել էին առավելագույնը 60 օրվա ընթացքում բանակցել վերջնական համաձայնության շուրջ, սակայն բանակցությունները փակուղում են հայտնվել։
Միաժամանակ Թրամփը կոշտ սպառնալիք է հնչեցրել Օմանի հասցեին, որը Իրանի հետ բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով առևտրային նավարկությունը վերականգնելու շուրջ։ «Եթե Օմանը խանգարի, մենք նրանց կռմբակոծենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը բարձրացրել է վառելիքի գները և մեծացրել ճնշումը Վաշինգտոնի վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել