Թրամփը հաստատել է Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն կատարելիք այցը
ԱՄՆ
Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դեռ ակնկալում է սեպտեմբերի 24-ին հանդիպել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։
«Նախագահ Սին մեզ մոտ է գալու սեպտեմբերի 24-ի մոտակայքում, կարծում եմ՝ սեպտեմբերի 24-ին»,- ասել է նա:
Մինչ այս Politico-ն, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ Սի Ծինփինը մտադիր չէ սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին և կսահմանափակվի ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը մեկօրյա բանակցություններով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել