ՇՀԿ երկրները կողմ են ռազմական համագործակցության ամրապնդմանը
Քաղաքական
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները հանդես են եկել իրենց պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ընդլայնման օգտին։ Այս մասին նշվում է ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված հռչակագրում, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Փաստաթղթում ընդգծվում է պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, այդ թվում՝ «Խաղաղ առաքելություն» հակաահաբեկչական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պարբերական անցկացումը և ռազմական համագործակցության այլ գործնական միջոցառումների իրականացումը։
«Անդամ պետությունները նշում են իրենց պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, ներառյալ «Խաղաղ առաքելություն» հակաահաբեկչական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պարբերաբար անցկացումը և այլ գործնական ռազմական համագործակցության միջոցառումները, որոնք կնպաստեն ՇՀԿ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու անվտանգության ամրապնդմանը»,- ասվում է հռչակագրում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ անդամ երկրներն աջակցում են պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման «Ճանապարհային քարտեզի» իրականացմանը, ինչպես նաև «Ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների մասին» համաձայնագրի նախապատրաստման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Բացի այդ, պետությունները պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը իրավական և դատական ոլորտներում՝ առաջնորդվելով իրավունքի գերակայության և ազգային իրավական համակարգերի նկատմամբ հարգանքի սկզբունքներով։ Նրանք աջակցել են գերագույն դատարանների, գլխավոր դատախազությունների և արդարադատության նախարարությունների միջև երկխոսության ընդլայնմանը։
Հռչակագրով հաստատվել են նաև ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի համընդհանուր կենտրոնի կանոնակարգը, որի կազմում ներառված են տեղեկատվական անվտանգության և միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնները, ինչպես նաև ՇՀԿ թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնի գործադիր կոմիտեի կանոնակարգը։
Մասնակից երկրները վստահություն են հայտնել, որ այս մշտական մարմինների գործնական գործունեությունը կնպաստի ՇՀԿ շրջանակներում մասնագիտացված համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը