Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին «Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն Քոչարյան Ավինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կան Զախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասին Գևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորությունները Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. Բայրամով Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից 

Գագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները

Իրավունք

Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են դատախազությունից:

1.    «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և դրա դիմաց գույք ձեռք բերել
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է 2008-2010 թվականների ընթացքում «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից՝ իր կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացնելու, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական միջամտությունից տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար որպես կաշառք անշարժ գույքեր ստանալու համար։

Գ.Խ-ի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։

Գույքերի հանցավոր ծագումը քողարկելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով գործարքներն իրականացվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով, որոնցում նշվել են գույքերի շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Այն է՝ անշարժ գույքերի օտարման վերաբերյալ ձևական կնքված առուվաճառքի պայմանագրերում ձեռք բերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ:

2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամ վատնելու համար:

Մասնավորապես, 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով ապահովելու նպատակով՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12 պայմանագրերով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։
Կատարողական ակտերով արձանագրվել է 17506,371 քմ ծավալով աշխատանքների կատարում՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժեքով, մինչդեռ փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ կատարողական ակտերում նշվածից 2095,071 քմ-ով պակաս։

Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ միջին շուկայական արժեքից ավելի վճարված գումարի արդյունքում, «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:

Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անվամբ՝ 215 միլիոն 228 հազար դրամով, իսկ հետագայում՝ 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ։ Մինչ այդ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությամբ, որոշում է կայացվել արհեստականորեն՝ 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը (Գ.Գ.-ն ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը հետագայում նվազեցրել է և վերականգնել աշխատավարձերի նախկին չափը), որպեսզի ՊՈԱԿ-ի համար ստեղծվի ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն:

ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին, ինչից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ: Մինչդեռ, ըստ նախահաշվի կատարողականի՝ ՊՈԱԿ–ի բյուջեում տարեվերջում գումարի չափը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ:

Վարկը մարելու պատրվակով, իրականում, սակայն, ք․ Երևան Պուշկին 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա որդուն՝ Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ–ի ռեկտոր Գ.Գ.-ին հանդես գալ նշված անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու առաջարկությամբ: Ա.Ա.-ի հանձնարարության հիման վրա՝ Գ.Գ.-ն և Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, հաշվի չառնելով նաև այն, որ վարկային միջոցների մարման վերջնաժամկետին առկա է եղել դեռևս 11 ամիս և ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը թույլ է տվել մարել վարկային պարտավորությունները, գրություն են հասցեագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին՝ խնդրելով համալսարանի ֆինանսական վիճակի արագ կայունացման նպատակով օտարել ՊՈԱԿ-ի վերոնշյալ գույքը:

Արդյունքում՝ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը, որը 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ:
4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126 հազար դրամի փողերի լվացում կատարելու համար:

Մասնավորապես՝ 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերվել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Նշված անշարժ գույքի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

Անշարժ գույքը, որի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և Ռ.Գ.-ի կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, հետագայում մի քանի անգամ օգտագործվել է որպես փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման միջոց։ Այն է՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության ապահովման նպատակով։
2016 թվականի նոյեմբերի 10-ին, նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման նպատակով։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին անշարժ գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության ապահովման նպատակով։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամ գումարի պարտավորության ապահովման նպատակով։

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։
Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները: 

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ: 

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։       

Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում՝ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։

Համագործակցության արդյունքում, 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։

2024 թվականի հունիսի 14-ին Գր.Խ.-ն և Ա.Խ.-ն, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
Արդյունքում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին:

Հաշտության համաձայնության հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:

Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը, 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո, մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում՝ այլ դատավորի վարույթում: Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա.Խ.-ի և Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

  • 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
  • 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
  • 14 շարժական գույք, 
  • շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր, 
  • շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 
  • շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, 
  • շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վուչիչը ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիրըՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԱմերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդինՇվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներApple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն ՔոչարյանԱվինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կանԶախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասինԼադոգա լճի հատակին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չորս ավտոմեքենա է հայտնաբերվելՀունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճումԳևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորություններըՌուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներիցՍպիտակ տունը Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» խաղաշարքի հերոսի կերպարովԴա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. ԲայրամովԶախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքըԱրցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտիցԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումՄերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափելԲայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունըԶելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. ԶախարովաԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է աշնանային զեղչային արշավի մեկնարկի մասին․ առաջարկը գործում է բոլոր ուղղությունների համարԳուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողություններըՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումըՍամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ ԿարապետյանՎարկ ստանալն ավելի է դժվարացել․ բանկերը մերժում են դիմումների գրեթե 78%-ը. ՌԴՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Հայաստանում քննարկվում է զինվորական ողջույնի նոր կարգի ներդրումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան. Lenta.ruԼավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 15-ին Ուկրաինային նվիրված կլոր սեղանի ժամանակԵվրոպայում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 950 դոլարըՀենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին էԻրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ ReutersԳերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվելԳուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագաԻրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործելՌուսաստանը Եգիպտոսում ցուցադրել է մինչ այժմ անհայտ զինատեսակ․ TWZՀ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ
Ամենադիտված