Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել է բազմավեկտոր մոտեցում, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշում է որպես հավասարակշռված քաղաքականություն։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության «ՇՀԿ+» ձևաչափով նիստում։
Փաշինյանի խոսքով՝ այդ քաղաքականության հիմքում այն մոտեցումն է, որ եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի ազդեցությունը սկսում է վտանգել Հայաստանի անկախությունը, Երևանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները մեկ այլ կենտրոնի հետ՝ պահպանելու համար անհրաժեշտ հավասարակշռությունը։
Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանային հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցությունների բացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են։
Փաշինյանը հայտնել է նաև, որ այսօր նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը