Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան

Քաղաքական

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ:

«Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է այսօր ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջև։

Մենք հանդիպում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունը, անցնում է փորձության միջով՝ պայմանավորված աստիճանաբար մասնատվող աշխարհի նոր իրողություններով։

2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

Սակայն գրեթե երկու տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական, անվտանգային և հասարակական խորքային վերափոխումներն էապես փոխել են Արևելյան գործընկերության գործունեության միջավայրը, իսկ նախաձեռնության մասնակից վեց երկրները որդեգրել են քաղաքական զարգացման և եվրոպական ինտեգրման տարբեր ուղիներ։ Այս զարգացումներն անխուսափելիորեն հարցականի տակ են դրել գործընկերության միասնական մոդելի հիմքում ընկած սկզբնական հայեցակարգը:

Հիմնարար հարցն այն է, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը պահպանել իր արդիականությունը, արդյունավետությունն ու հավակնոտությունը հիմնովին փոփոխված քաղաքական միջավայրում։

Այս համատեքստում ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի առանձնահատուկ մոտեցումը՝ երեք հիմնական դիտարկմամբ:

  • Առաջին. Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի առանձնահատուկ կարևորություն տալ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։

Հայաստանի տեսանկյունից Արևելյան գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման գործում ունեցած ներդրումն է։ Այս բարեփոխումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանին մոտեցնում են եվրոպական չափանիշներին, այլև ուղղակիորեն ամրապնդում են մեր պետական ինստիտուտների դիմակայունությունը, արդյունավետությունն ու լեգիտիմությունը։ Հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դարաշրջանում ամուր և հաշվետու ինստիտուտներն ինքնին ռազմավարական նշանակության ռեսուրս են։

  • Երկրորդ. Հայաստանի փորձը վկայում է Եվրոպական միության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում յուրաքանչյուր գործընկեր երկրի ձգտումներն ու հավակնությունների մակարդակը հաշվի առնելու կարևորության մասին։

Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը զարգացնում է Հայաստանի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն։ Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իրականացվում է Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիր։ Միաժամանակ, առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում, իսկ վերջերս ԵՄ կողմից ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար։

  • Երրորդ. Արևելյան գործընկերության ապագան պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և փոխկապակցվածության փոփոխվող միջավայրը։

Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն ու վերափոխումները՝ Հայաստանի փորձը վկայում է, որ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ՝ հարևանության ընդհանուր շրջանակից վերափոխվելով ճկուն հարթակի, որը հնարավորություն կտա փոխկապակցելու եվրոպական ինտեգրման տարբեր ուղիները, հաշվի առնելու տարբեր ձգտումներն ու եվրոպական ինտեգրման ձևաչափերը՝ միաժամանակ իր առանցքում պահպանելով ժողովրդավարական սկզբունքները, համագործակցությունը, փոխկապակցվածությունն ու դիմակայունությունը։

Ի վերջո, վերաիմաստավորված Արևելյան գործընկերության նպատակը պետք է լինի ոչ թե անցյալի իրողություններին համապատասխան ձևավորված մոդելի պահպանումը, այլ ներկայիս հնարավորությունների լիարժեք իրացմանը միտված այնպիսի շրջանակի ձևավորումը, որը բավականաչափ ճկուն կլինի տարբեր ուղիներն ու մոտեցումները հաշվի առնելու և միաժամանակ բավականաչափ հավակնոտ՝ մեր տարածաշրջանների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար։

Շնորհակալություն»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված