Արթուր Աբրահամը միայն հաղթանակ է ակնկալում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից
Վերջին լուրեր
armsport.am-ի հաղորդմամբ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ներկայումս Գերմանիայում է և պատրաստվում է դեկտեմբերին որակավորման մրցամարտ անցկացնել։
Խոսելով հոկտեմբերի 7-ին Հայաստանում կայացող Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման մասին` Արթուր Աբրահամն ասել է.
- Նախ նշեմ, որ Սլովակիայի նկատմամբ տոնած հաղթանակն աննկարագրելի ուրախություն պարգևեց նաև ինձ։ Մեր հավաքականի բոլոր տղաներին էլ հավասարաչափ հարգում և սիրում եմ, քանի որ նրանք պատվով են ներկայացնում մեր երկիրը։ Ինչ վերաբերում է այդ հանդիպմանը, ապա միայն հաղթանակ եմ սպասում տղաներից։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)