Վրաստանի ղեկավարությունը ողջունել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը
Աշխարհ
Վրաստանի ղեկավարությունը ողջունել է մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունները, որոնց նախնական տվյալներով՝ առաջին իսկ փուլում հաղթում է Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:
«Մենք պաշտպանել ենք այդ ընտրությունները և ուրախ ենք, որ այդ ընտրությունները կայացել են: Դա նախադրյալ է Ուկրաինայում և Եվրոպայում իրադրության նորմալացման համար»,- լրագրողներին հայտարարել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ես ուկրաինացի ժողովրդին, առաջին հերթին, մաղթում եմ, որ երկրում լինի խաղաղություն և կայունություն»,- լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ