Լուգանսկից աշխարհազորայինները օգնության են հասել Դոնեցկին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Լուգանսկի ժողովրդական Հանրապետության աշխարհազորայիններն օգնության են մեկնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայիններին: Այս մասին այսօր հայտարարել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը:
«Մենք մեր ջոկատներն արդեն ուղարկվել ենք Դոնեցկ ու Սլավյանսկ: Օգնում ենք ոչ միայն սպառազինությամբ, այլ նաև մարդկանցով: Այս պահի դրությամբ Լուգանսկում դեռ հանգիստ է»,- հայտնել է Բոլոտովը:
Բոլոտովն ընդգծել է, որ մայիսի 27-ի գիշերը զինյալներով լեցուն բեռնատարները Ռուսաստանի սահմանից մուտք են գործել Լուգանսկի մարզ, սահմանի հատման ժամանակ սահմանապահները կրակ են բացել բեռնատարների ուղղությամբ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ