Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակին Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Դատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածք Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ) Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Հայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկա 

Համաշխարհային աստղեր, ովքեր նախընտրել են ռուս գեղեցկուհիների (լուսանկարներ)

Աշխարհ

Համաշխարհային աստղեր, ովքեր իրենց կողքին նախընտրել են տեսնել ռուս գեղեցկուհիներին: Նրանք սովորում են ռուսերեն, մեծ հաճույքով ուտում են բորշ և խենթանում են պելմենիի համար: Սակայն ոչ բոլոր աստղերն են կարողացել դիմակայել ժամանակի և հանդուրժողականության սինդրոմին և հասցրել են արդեն բաժանվել:

Էդրիան Բրոուդի և Լարիսա Տյակա

Սլավոնական հոգու խորհրդավոր երկրպագուների ցուցակն ավելացել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, Օսկարի և Սեզարի մրցանակակիր «Դաշնակահարը» ֆիլմի սիրված հերոս Էդրիան Բրոուդիով, ում ընկերուհին ռուս մոդել Լարիսա Տյական է: Կաննի 67-րդ կինոփառատոնին նա ներկայացավ Տյակայի հետ, ով ծնվել է Մոսկվայում, սակայն երկար տարիներ է, ինչ ապրում է Մոնակոյում:

41-ամյա հայտնի դերասանը հանդիպում է ռուս մոդելի հետ արդեն մեկ տարի, ինչը խոսում է լուրջ զգացմունքների մասին:

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյք 

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն այժմ էլ հմայված է ռուսաստանցի հանրահայտ մոդել Իրինա Շեյքով: Խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի և հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի միջև սիրավեպը PR-ի արդյունք է: Հաճախ նաև լուսանկարներ էին հայտնվում Ռոնալդուի մասնակցությամբ, որտեղ նա իր ընկերների հետ բավականին գայթակղիչ ձևերով հանգստանում էր լողափում, ինչը վկայում էր նրա ոչ ավանդական կողմնորոշումների մասին: Սակայն PR-ն ու այս տեղեկությունները հերքվեցին և նորից հաստատվեց նրանց իրական սիրո պատմությունը, որը շարունակվում է արդեն 3 տարի:

24-ամյա Իրինա Շեյքը` նույն ինքը Իրինա Շայխլիսլամովան, ծնվել է Չելյաբինսկում: 2004թ-ին նա դարձել է «Միսս Չելյաբինսկ» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետև համագործակցել է Armani, Guess, Lacoste, La Perla նորաձևության տների հետ: Նկարահանվել է «Sports Illustrated», «Paris Capitale Magazine», «Victoria's Secret»-ի ամսագրերի համար: Ի դեպ, մինչ Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, գեղեցկուհին սիրավեպ ուներ «Linkin Park» ռոք-խմբի հարվածային գործիքներ նվագող Ռոբ Բորդոնի հետ:

Միկի Ռուրկ և Անաստասիա Մակարենկո 

Միկի Ռուրկի նոր սերը` գեղեցկուհի Անաստասիա Մակարենկոն, նրան «վերածնունդ» տվեց: Այսպես է խոսում հայտնի դերասանն իր սիրելի ընկերուհու մասին: 61-ամյա արտիստն ամուսնանալու է 27-ամյա ռուս մոդել Անաստասիա Մակարենկոյի հետ, ում հետ հանդիպում է արդեն շուրջ 4 տարի:

Հիմա Միկին պատրաստ է նոր վիրահատության, քանի որ արտիստի և նրա նոր սիրելիի միջև տարիքային հսկայական տարբերություն կա՝ 34 տարի: Այդ պատճառով հարսանիքից առաջ (Ռուրկն Անաստասիայի համար արդեն մատանի է գնել) դերասանը որոշել է երիտասարդանալ: Մակարենկոն Միկիի երրորդ կինն է դառնալու. մինչ այդ նա ամուսնացած է եղել Դեբորա Ֆոյերի և Քերրի Օտիսի հետ: Օրերս պապարացցիները Ռուրկին և Մակարենկոյին տեսել են զարդերի խանութում: Հավանաբար, Ռուրկը որոշել է Անաստասիային ամուսնության առաջարկ անել:

Նատալյա Վոդյանովա և Անտուան Առնո 

Վերջերս Նատալյա Վոդյանովան ունեցավ չորրորդ երեխային: Ռուս սուպերմոդելը և իր ընկերը` ֆրանսիացի գործարար Անտուան Առնոն, իրենց տղային կոչեցին Մաքսիմ: Հայրը երեխայի ծնունդից հետո կիսվեց իր զգացումներով սոցիալական ցանցերում և խոստովանեց, որ շատ է անհանգստանում:

«Ես հուսով եմ, որ երեխան կժառանգի մոր արտաքինն ու հոր հումորի զգացումը»,- գրել է նա:

Խոսակցությունները Վոդյանովայի և Առնոյի սիրավեպի մասին հայտնվեցին 2011 թվականի ամռանը, սակայն հաստատվեցին ավելի ուշ՝ 2012 թվականին, երբ զույգը պաշտոնականացրեց իրենց հարաբերությունները:

Աննա Կուռնիկովա և Էնրիկե Իգլեսիաս

Աննա Կուռնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի սիրո պատմությունն ունի 13 տարվա պատմություն: Շատ անգամ է այս զույգը բաժանվել և միացել, սակայն աժմ կարծես թե նրանք որոշել են հստակեցնել իրենց հարաբերությունների հետագա ընթացքը: 32-ամյա Կուռնիկովան որոշել է այլևս չսպասել 38-ամյա Իգլեսիասի ամուսնության առաջարկին, իսկ Էնրիկին էլ հայտնել էր, որ չի պատրաստվում ամուսնանալ Կուռնիկովայի հետ ոչ հիմա և ոչ էլ հետո:

Աննա Կուռնիկովան և Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002-ին` «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Մի քանի ամիս անց նրանք սկսել են միասին ապրել: Հիշեցնենք, որ Կուռնիկովան թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կրկնակի հաղթող է: Էնրիկե Իգլեսիասը մի քանի անգամ Grammy-ի, American Music Awards-ի, Billboard-ի, World Music-ի մրցանակակիր է դարձել: Նա թողարկել է ավելի քան 40 երգ և 9 ալբոմ, որոնք 227 անգամ ոսկե են ճանաչվել, 116 անգամ՝ պլատինե: Իսկ նրա ձայնասկավառակների վաճառքի թիվը շուրջ 100 միլիոն է:

Ֆերնանդո Ալոնսո և Դարյա Կապուստանա

Իսպանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն խենթի պես սիրահարվել է ռուս մոդել Դարյա Կապուստանային: Երբ միջոցառումներից մեկի ժամանակ լրագրողները հարցրել են ռուս գեղեցկուհուն իր և Ֆերնանդոյի հարաբերությունների մասին և արդյո՞ք նրանք պատրաստվում են ամուսնանալ, Դարյան պատասխանել է.

«Ֆերնանդոն իմ կյանքի տղամարդն է: Ես ուզում եմ նրանից երեխաներ ունենալ և ամուսնանալ: Նա հիանալի, բարյացակամ և պրոֆեսիոնալ մարզիկ է»,-ասել է Դաշան' այդպես էլ հստակ պատասխան չտալով:

Ջիմ Քերի և Անաստասիա Վիտկինա

Հոլիվուդի կատակերգակ դերասան Ջիմ Քերին սիրային հարաբերությունների մեջ է ռուս ուսանողուհի Անաստասիա Վիտկինայի հետ: Շիկահերին, ում ամերիկյան մամուլն անվանում էր «գաղտնի անծանոթուհի», Քերին խլել է իր ընկերոջից՝ Դևիդ Շունմեյքերից:

Նշվում է, որ Վիտկինան ուսանողուհի է և բնակվում է Նյու Յորքում, սակայն նրա տարիքի մասին չի հաղորդվում: Հրատարակության համաձայն' Քերին ու Վիտկինան սկսել են հանդիպել անցյալ տարվանից, երբ հինգ տարվա ընկերությունից հետո 49-ամյա դերասանը բաժանվեց Playboy ամսագրի ֆոտոմոդել Ջենի Մաքարթիից:

Ինչպես հայտնում է թերթը, ռուս ուսանողուհին այժմ ստիպված է շատ ժամանակ տրամադրել Նյու Յորքից Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ չվերթներին' ընկերոջը տեսնելու համար: Ներկայիս հարաբերությունները, սակայն, չեն խանգարում կատակերգակ դերասանին սեր խոստովանել նաև իգական սեռի այլ ներկայացուցիչների. դերասանն իր պաշտոնական կայքէջում սիրո խոստովանություն է արել հոլիվուդյան 23-ամյա դերասանուհի Էմմա Սթոունին:

Ադամ Լևի և Աննա Վյալիցինա

2010-2012թթ. Ադամը հանդիպում էր «Victoria's Secret»-ի մոդելներից Աննա Վյալիցինայի հետ: Սակայն 2012թ. «People» ամսագրին տրված հարցազրույցում Աննան նշել է, որ նրանք այժմ պարզապես լավ ընկերներ են: Ինչ վերաբերում է Ադամի անձնական կյանքին, ապա նշենք, որ չնայած նա իր ընկերուհուն նվիրեց «Songs about Jane» ալբոմը, սակայն նրանք այդպես էլ չմիացան:

1995թ. Ադամն ու իր դպրոցական ընկերները որոշում եմ զբաղվել երգարվեստով և խումբ են կազմում, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: «Maroon 5»-ը 1995 թ-ին այլ անվանում ուներ' «Kara's flowers», քանի որ խմբի 4 դպրոցական ընկերներն էլ սիրահարված էին Կառա անունով մի աղջկա:

Մել Գիբսոն և Օքսանա Գիբսոն

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի սիրո պատմությունը նման է հեքիաթի, սակայն մի փոքր դաժան ավարտով: Օքսանա Գիբսոնը նրան պարգևեց աղջիկ և կարծես թե նրանց սիրո պատմությունը պետք է շարունակվեր, սակայն 2010 թվականի հանվարի 6-ին Մելը հարձակվում է Օքսանայի վրա և ծեծում իր ռուս սիրուհուն: Արդյունքում` բաժանություն:

Նշենք, որ 53-ամյա Մել Գիբսոնն ունի յոթ երեխա իր նախկին կնոջից՝ Ռոբինից, ում հետ ապրել է շուրջ 28 տարի։ Իսկ ապրիլ ամսին Գիբսոնը Ռոբինին ապահարզանի հայտ էր ներկայացրել։ 39-ամյա Օքսանա Գրիգորևան որդի ունի դերասան Թիմոթի Դալթոնից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցովԴատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածքՓաշինյանը կարևորել է Հայաստան–Լիտվա ռազմավարական գործընկերության հետագա զարգացումըԶախարովան պատասխանել է Եվրոպայի՝ կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներինՎարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը Ռուսաստանում արձագանքել են Կիևի հարվածների համար ԵՄ սահմանած պատժամիջոցներինՌուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են համագործակցության նոր ծրագիրըԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Չինաստանում Թրամփի կոշտ հայտարարությունները կապել են ԱՄՆ ընտրությունների հետԷնդոկրինոլոգը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ հապալաս ուտելՀայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկաՈւմերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերքՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Անվանել են հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքըԹուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդըԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել՝ «Կիևին հասցված հարվածների» ձևակերպմամբ«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսում է աշխատանքըԱբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 4 մեքենա, կան վիրավորներԱմերիկյան պարբերականը Զելենսկու որոշումը «նվեր» է անվանել Ռուսաստանի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է դաշինքի հնարավոր հարձակման մասին լուրերըՍԱՏՄ-ն ոչնչացրել է 2,6 տոննա անպիտան սննդամթերքԲացահայտվել է սմարթֆոնի հին լիցքավորիչների վտանգըՈստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Ամենադիտված