Վրաստանի առողջապահության նախկին նախարարը տուժել է գրական սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Աշխարհ
Վրաստանի առողջապահության նախկին նախարար, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գրական սրճարանում տեղի ունեցած կռվի ժամանակ: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողներին հայտնել է կուսակցական կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Գեորգի Պատարաիան:
Վրացական մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ գրական սրճարանում տեղի ունեցած ծեծկռտոցին մասնակցել են նաև ռեժիսոր Գեորգի Մղելաձեն և վրացի գրողի որդի Ռեզո Թաբուկաշվիլի Կրտսերը:
Չիաբերաշվիլին նաև զբաղեցրել է Վրաստանի Կախեթի տարածաշրջանի նահանգապետի, Թբիլիսիի քաղաքագլխի, Եվրոպայի խորհրդում Վրաստանի դեսպանի պաշտոնները: Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխումից հետո Չիաբերաշվիլին դատախազության կողմից ձերբակալվել է բյուջետային միջոցների վատնման գործով, բայց ավելի ուշ գրավով ազատ է արձակվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ