Օլանդը Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկկողմ հանդիպում անցկացնել Նորմանդիայում, որտեղ հունիսի 6-ին միջոցառումներ են` պատերազմի ժամանակ դաշնակիցների վայրէջքի 70-ամյակին նվիրված: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես հունիսի 6-ին հրավիրել եմ ռուս նախագահին, և մենք մտադիր ենք խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում` Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»,- Օլանդի խոսքն է մեջբերում «Ֆրանս Պրեսսը»:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր Օլանդի հետ հնարավոր հանդիպման մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու