Արտերկրում ես աշխատել եմ որպես լրտես. Սնոուդեն
Աշխարհ
Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ իրեն պատրաստել են որպես լրտես, ով պետք է քողարկման ներքո գործունեություն ծավալեր արտերկրում, և ոչ թե պարզապես սովորական համակարգային ադմինիստրատոր, ինչպես որ փորձում են ներկայացնել ԱՄՆ-ի իշխանությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ինձ որպես լրտես են պատրաստել, այսինքն` ես քողարկված ապրել և աշխատել եմ արտասահմանում` ցույց տալով, թե կատարում եմ մի աշխատանք, որն իրականում չէի անում և անգամ այլ անվամբ էի ներկայանում»,- հայտնել է Սնոուդենը:
Սնոուդենն ասել է նաև, որ լինելով համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ` ինքը հանձնարարություններ էր կատարում ԱՄՆ կառավարության համար, այդ թվում` նա գործում էր որպես ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության գաղտնի գործակալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու