Հարավային Կորեայի հիվանդանոցում հրդեհի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
Աշխարհ
Հարավային Կորեայի Չանսոն քաղաքում ավելի քան 20 մարդ է զոհվել Հիոսարանգ բժշկական կենտրոնի շենքում բռնկած հրդեհի ժամանակ, տեղեկացնում է Agence France-Presse-ը: Հիմնականում նրանք 70-80 տարեկան մարդիկ են, որոնք անկողնին գամված են եղել ծանր հիվանդությունների պատճառով: Վեց տուժած ծայրահեղ ծանր վիճակում է:
Հրդեհն սկսվել է գիշերվա կեսին հիվանդանոցի եռահարկ մասնաշենքում: Պատահարի զոհերի մահվան հիմնական պատճառը դարձել է այրման արգասիքներից թունավորումը: Շատերը չեն կարողացել դուրս գալ մասնաշենքի վերին հարկի իրենց հիվանդասենյակներից: Բացի հիվանդներից, հրդեհից զոհվել է հիվանդանոցի բուժքույրը:
Ոստիկանությունը կասկածում է, որ հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը, որը հիվանդանոցի 81-ամյա մի հիվանդի ձեռքի գործն է: Տղամարդը տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ: Ապացույց է ծառայում տեսահսկման խցիկների տեսագրությունը: Կասկածյալը կալանքի տակ է վերցվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու