Հերման վան Ռոմպեյը կոնսուլտացիաներ կսկսի Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարի ընտրման հարցի շուրջը
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մայիսի 27-ին Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին հանձնարարել են Եվրախորհրդարանի հետ կոնսուլտացիաներ սկսել Եվրահանձնաժողովի ապագա նախագահի ընտրման շուրջ, որը պետք է այս տարվա հոկտեմբերին փոխարինի Ժոզե Մանուել Բառոզուին: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոմպեյը:
«Ղեկավարներն ինձ տվել են Եվրախորհրդի անունից այդ կոնսուլտացիաները վարելու մանդատ: Ես շփումներ կունենամ նոր քաղաքական խմբերի նախագահների հետ, երբ դրանք կազմավորված, իսկ նախագահներն ընտրված լինեն: Ես նաև այս հարցի շուրջը երկկողմ բանակցություններ կվարեմ Եվրախորհրդի անդամների հետ, ներառյալ ԵԽ-ի ապագա գերակայությունները և ռազմավարական օրակարգը, և այդ մասին կզեկուցեմ Եվրամիությանը»,- հայտարարել է Ռոմպեյը:
Նրա խոսքով՝ ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել ապագայի մի քանի հանգուցային գերակայությունների շուրջը: Դրանց թվում է տնտեսական աճի, մրցունակության և զբաղվածության օժանդակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու