ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Ուկրաինայում կայացած ընտրությունների արդյունքները
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 28-ին Երևանի ժամանակով ժամը 23:00-ին գումարելու է բաց նիստ` նվիրված Ուկրաինայում կայացած ընտրությունների արդյունքներին և երկրի հարավ-արևելքի իրադրությանը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:
«Հանդիպումն անցկացվում է Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ»,- ճշտել է գործակալության զրուցակիցը:
Նախօրյակին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տագնապ է հայտնել Ուկրաինայի հարավարևելյան տարածաշրջաններում բռնության սաստկանալու կապակցությամբ, որտեղ Կիևի իշխանությունները պատժիչ գործողություն են անցկացնում աշխարհազորայինների դեմ: Նա կոչ է արել պետական հսկողությունը վերականգնել «բացառապես խաղաղ միջոցներով, այդ թվում՝ համակողմանի քաղաքական երկխոսության ճանապարհով»:
Ուկրաինայի նախագահի ընտրություններում առաջատարը գործարար Պյոտր Պորոշենկոն է: Ըստ վերջին տվյալների` նա հավաքում է ձայների 53,7 տոկոսը: Նրա մոտակա մրցակցի` Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 12,82 տոկոսը: 8,33 տոկոս ձայներով երրորդ տեղում Օլոգ Լյաշկոն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու