ԴԺՀ-ի ղեկավարն օգնություն է խնդրել Վլադիմիր Պուտինից
Աշխարհ
Ինչպես հայտնում է korrespondent-ը, Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն գնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուս ժողովրդին` հայտնելով, որ Դոնեցկը բարդ և ծանր վիճակում է գտնվում: Այս մասին նա հայտնել է ԴԺՀ հեռուստաալիքի եթերից:
«Մեծ արագությամբ և ագրեսիվ կերպով զարգացող վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք ստիպված ենք դիմել անձամբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուս ժողովրդին»,- ասել է Պուշիլինը։
Նա նաև հայտնել է, որ բախումների ընթացքում զոհվածների թիվը մեծ է, շատ մեծ, բայց «տղաները պատրաստ էին գնալ մինչև վերջ և այդպես էլ արեցին»:
«Մենք պարտավոր ենք շարունակել կռիվը և կհաղթենք»,- ավելացրել է Պուշիլինը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու