Իրանի և Նախիջևանի միջև վիզային ռեժիմը կհեշտացվի
Աշխարհ
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսին Փաքայինը Նախիջևանում հանդիպել է Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ և քննարկել ինքնավար հանրապետության սահմանային առևտուրը զարգացնելու մասին հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրանցի քաղաքացիների' Նախիջևանի տարածք մուտք գործելու հետ կապված խնդիրն եր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնել այդ խնդիրը և հեշտացնել Իրանի քաղաքացիների մուտքը Նախիջևան:
Իրանը դեռևս երեք տարի առաջ միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը Ադրբեջանի` այդ թվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ինչը ադրբեջանական կողմը դեռևս հրաժարվում է անել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու