Լուգանսկի աշխարհազորայիններին են հանձնվել ուկրաինական զորամասի 80 զինվոր (տեսանյութ)
Աշխարհ
Մայիսի 29-ին Լուգանսկում գտնվող ուկրաինական զորամասը, որի կազմում է գտնվում մոտ 80 զինվոր, հանձնվել է աշխարհազորայիններին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Քաղաքի ծայրամասերում մայիսի 28-ին թեժ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և զինվորների միջև, որի ընթացքում զորամասը շրջապատվել է աշխարհազորայինների կողմից, որից հետո զինվորները վայր են դրել զենքերը և հանձնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ հանձնված զինվորներին, որոնց աշխարհազորայինները դուրս էին բերում զորամասից, դիմավորել են ծափողջյուններով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու