ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհապաղ գործելու կոչ է արել Պորոշենկոյին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում Պյոտր Պորոշենկոյին շնորհավորել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և կոչ է արել նրան անհապաղ քայլեր ձեռնարկել երկիրը քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամից դուրս բերելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմը», Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Պյոտր Պորոշենկոն կկարողանա հնարավորինս արագ երկիրը դուրս բերել քաղաքական, տնտեսական և սոցիալական անկայունության վիճակից և այն առաջնորդել անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարական կառավարման հասնելու ճանապարհով»,- նշել է խոսնակը:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը բարձր գնահատական է տվել ուկրաինական պետության նոր ղեկավարի այն ջանքերին, որոնք նպատակամղված են իրադրության լարվածության թուլացմանը և ազգային երկխոսության հաստատմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)