Օբաման Պորոշենկոյի հետ կհանդիպի հունիսի 3-ին Վարշավայում
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պյոտր Պորոշենկոյի հետ կհանդիպի հունիսի 3-ին Վարշավայում: Այդ մասին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով անունները չնշված դիվանագիտական աղբյուրների:
Օբամայի եվրոպական շրջագայությունը նախատեսված է հունիսի 2-7-ին: ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է այցելել Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Օբաման առաջիններից մեկն է շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և խոստացել «համակողմանի աջակցություն»: Նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել «խոսակցությունը շարունակել» ԱՄՆ-ի նախագահի եվրոպական շրջագայության ընթացքում:
Պորոշենկոյի և Օբամայի պլանավորվող հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաստատել է Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու