Վրաստանում զանգվածային բախում է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև
Աշխարհ
Անցած գիշեր Վրաստանի Գարդաբանիի շրջանում զանգվածային բախում է տեղի ունեցել վրացական և ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Ադրբեջանցիների «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռամին Բայրամովը հայտնել է, որ կուսակցության չորս ակտիվիստների դեմ հարձակում է տեղի ունեցել: Նրա խոսքով, Վրաստանում իշխող կոալիցիայի 15 կողմնակիցներ հարձակվել են թեյարանում գտնվող ադրբեջանցի ակտիվիստների վրա: Վերջիններս ոստիկանություն են կանչել, սակայն թեյարանը շրջապատել են մահակներով զինված հարյուրից ավելի մարդիկ: Այնուհետև դեպի թեյարան են շարժվել նաև տեղի ադրբեջանցիները: Դիմակայությունը վերաճել է զանգվածային բախման, որին 200-ից ավելի մարդ է մասնակցել: Բախումը ցրելու համար ոստիկանությունը հարկադրված նախազգուշական կրակոցներ է արել օդ:
Կողմերի ներկայացուցիչները հայտարարել են, որ զանգվածային բախումը ոչ թե էթնիկ, այլ քաղաքական բնույթ է կրել, ինչը կապված է հունիսի 15-ին Վրատանում տեղի ունենալիք իշխանության տեղական մարմինների ընտրությունների հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը