«Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը չի ավարտվի մինչև հունիսի 30-ը». Պան Կի Մուն
Աշխարհ
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը չի ավարտվի մինչև հունիսի 30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ՄԱԿ-ին ուղղված իր զեկույցի մեջ նշել է, որ մինչև այժմ Սիրիայից դուրս է հանվել քիմիական զենքի 92 տոկոսը: Զենքի վերջին մասնաբաժինը պատրաստ է տեղափոխման, սակայն երկրում տիրող իրավիճակը թույլ չի տալիս իրականանցել դա: Կազմակերպությանն ուղղված իր նամակում Պան Կի Մունը նշել է, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետում Սիրիայում ավարտել զենքի ոչնչացման աշխատանքները: Պան Կի Մունը նաև իր մտահոգությունն է հայտնել քլոր գազի օգտագոր ծման վերաբերյալ: Ավելի վաղ նա հակամարտող կողմերին կոչ էր արել համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:
Նրա խոսքով, Սիրիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախաձեռնությամբ 2013թ. սեպտեմբերին պարտավորվել է մինչև 2014թ. հունիսի 30-ը ազատվել քիմիական բոլոր զենքերից և նյութերից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը