Ուկրաինան վաղ թե ուշ կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը. Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ Ուկրաինայի ղեկավարությունը վաղ թե ուշ կհասկանա, թե որն է այդ երկրի երջանկությունը:
Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրումից հետո Լուկաշենկոն նշել է, որ երեք երկրներն ստիպված են եղել անցնելու շատ երկար և դժվարին ճանապարհ:
«Ինչ-որ մեկին կորցրել ենք այդ ճանապարհին: Ուկրաինան նույնպես մեզ հետ սկսել է այդ ծանր աշխատանքը, բայց այն շատ ծանր է դարձել Ուկրաինայի համար»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հույս է հայտնել, որ «վաղ թե ուշ Ուկրաինայի ղեկավարությունը կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը և չի կորցնի այն, ինչն իրավամբ պատկանում է ուկրաինական ժողովրդին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու