Սլավյանսկում ուղղաթիռ են խփել, զոհվել է 14 զինծառայող, այդ թվում՝ գեներալ. Տուրչինով
Աշխարհ
Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ահաբեկիչները խփել են ուկրաինական մի ուղղաթիռ, որում 14 ուժային է եղել, բոլորը զոհվել են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
«Ես հենց նոր տեղեկատվություն եմ ստացել անմիջանորեն Սլավյանսկից. ահաբեկիչները ռուսական զենքով խփել են մեր ուղղաթիռը, որը զինվորականների էր տեղափոխում շրջափոխման համար: Մեր 14 զինծառայողներ` գեներալ Կուլչիցկիի հետ միասին, զոհվել են»,- ասել է նա:
Խորհրդարանի խոսնակի այս խոսքից հետո ժողովրդական պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու