ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանից հեռացրել է հազարավոր զինծառայողների. Պենտագոն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն տեղեկացված է Ուկրաինայի սահմանից հազարավոր ռուսական զինծառայողներին հեռացնելու մասին՝ նշելով, որ այնտեղ դեռևս գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ-ի մեծ քանակությամբ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
«Ըստ մեր տվյալների` նախկինում այնտեղ եղել է 40.000 զինծառայող: Մենք գիտենք, որ ՌԴ-ն հետ է տարել հազարավոր զինծառայողների, սակայն գիտենք նաև, որ դեռևս մի քանի հազարը շարունակում են մնալ այնտեղ»,- ասել է Հեյգելը։
Պենտագոնի ներկայացուցիչները հայտնում են, որ մոտ 2.000 ռուս զինծառայողներ գտնվում են երկու երկրների միջև սահմանին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)