Մինսկում բացվում է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
Աշխարհ
Մինսկում մայիսի 30-ին տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվեն մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացումը և նրանց փոխգործակցությունը ինովացիոն համագործակցության բնագավառում:
«Մինսկում կկայանա ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ-ի պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման, ինովացիոն համագործակցության բնագավառում, մշակույթի, առողջապահության, կրթության, սպորտի ոլորտում նրանց գործակցության հարցերը»,- ՌԻԱ Նովոստիին ասել է գործակալության իրազեկ զրուցակիցը:
Նիստում կստորագրվի վեց միջազգային պայմանագիր, այդ թվում՝ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման ոլորտում, տրանսպորտային անվտանգության ապահովման, տեղեկատվական փոխգործակցության և ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի նավիգացիոն ապահովման բնագավառում համագործակցության մասին պայմանագրերը:
Ինչպես լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, առաջիկա գագաթնաժողովի ընթացքում «Ուկրաինայի հարցը» առանձին չի քննարկվելու: Հանդիպմանը Կիևը ներկայացնելու է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը