ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել ՆԱՏՕ-ին գնել Ռուսաստանի համար կառուցվող «Միստլարները»
Աշխարհ
ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որում կոչ են արել գնել կամ վարձակալության վերցնել այն «Միստրալ» ուղղաթիռակիրները, որոնք Ֆրանսիան կառուցում է Ռուսաստանի համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար երկու ֆրանսիական ուղղաթիռակիրների կառուցման՝ 1,2 միլիարդ եվրո արժողությամբ պարտավորագիրն ստորագրվել է 2011 թվականի հունիսին: Ինչպես սպասվում է, «Վլադիվոստոկ» առաջին նավը Ռուսաստանի նավատորմի սպառազինություն կստացվի 2014 թվականին, երկրորդը՝ «Սևաստոպոլը», 2015 թվականին:
«Այդ գնումն ուժեղ ազդանշան կդառնա նախագահ Պուտինի համար առ այն, որ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի կամ որևիցե կերպ թողտվություն չի անի նրա անխոհեմ գործողություններին»,- մեջբերում է գործակալությունը նամակի տեքստը: Ուղերձն ստորագրողների թվում նշվում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին կից ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Մայքլ Թյոռները և Կոնգրեսի արտաքին քաղաքականության կոմիտեի ազդեցիկ անդամներից մեկը՝ դեմոկրատ Էլիոտ Էնջելը:
Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են կատարել «Միստրալների» վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված պարտավորագրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը