Տարեսկզբից աշխարհում ՄԱԿ-ի 36 խաղաղապահ է զոհվել
Աշխարհ
Տարեսկզբից աշխարհում ՄԱԿ-ի 36 խաղաղապահ է զոհվել: Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի` խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը:
«Տարեսկզբից աշխարհում 36 խաղաղապահ է զոհվել, նրանցից վերջինը` ընդամենը մի քանի օր առաջ Դարֆուրում»,- ասել է Լադսուսը կազմակերպության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան:
Առավել խնդրահարույց երկրների թվում նա նշել է Հարավային Սուդանը, որտեղ, չնայած ձեռք բերված զինադադարին, շարունակվում են մարտական գործողությունները կառավարության և խռովարարների միջև, Մալին, որը վերստին կարող է հայտնվել 2013 թվականի սկզբի քաոսում, և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ սաստկանում են միջկրոնական բռնությունները:
Ներկայումս «երկնագույն սաղավարտակիրները» ծառայում են 13 երկրում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում մայիսի 29-ին հարգել են այն 106 խաղաղապահների հիշատակը, որոնք 2016 թվականին զոհվել են իրենց պարտը կատարելիս, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը