Ուկրաինայի նախագահական ընտրությունները ժողովրդին բերեցին միայն մահ ու տառապանք. Յանուկովիչ
Աշխարհ
Երկրի նախկին ղեկավարի կարծիքով` Ուկրաինայի նախագահական ընտրությունները երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու փոխարեն շարունակում են արյունահեղությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ուկրաինացիների մեծ մասը կարծում էին, որ նոր իշխանության գալով կհաղթահարվի քաղաքական ճգնաժամը և վրա կհասնեն խաղաղ ժամանակներ: Ժողովուրդը հոգնել է դիմակայությունից, որը վերածվել է իսկական պատերազմի: Եվ ահա վերջապես դա տեղի ունեցավ` ընտրվեց Ուկրաինայի նախագահը: Խաղաղության ու կայունության փոխարեն` արյունահեղություն»:
Յանուկովիչն Արևմուտքին մեղադրել է կողմնապահության մեջ և հիշեցրել է, որ այս տարվա փետրվարի 21-ին ստորագրված հուշագրում նշված էր, որ Ուկրաինայի քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորման համար պատասխանատվություն են կրում երկու կողմն էլ` իշխանությունն ու ընդդիմությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը