ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կմեկնեն` հանդիպելու Ադրբեջանի իշխանություններին
Աշխարհ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) կրկին մեկնում են Բաքու' հանդիպելու ադրբեջանական իշխանությունների հետ, ովքեր եռանախագահների վերջին այցի ժամանակ մեկնել էին Վիետնամ և, փաստորեն, խուսափել ԼՂ հարցով բանակցություններից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Բաքվում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Մինսկի խմբի համանախագահներն Ադրեջանում կլինեն մայիսի 31-ին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը վերջին անգամ տարածաշրջանային այց էին կատարել մայիսի 16-19-ը: Նրանք նախ այցելել էին Երևան, այնուհետև արդեն Ստեփանակերտ: Հատելով շփման գիծը' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի վերջին օրը ժամանել էին Բաքու, բայց ապարդյուն: Նույն ժամանակահատվածում, երբ եռանախագահների ինքնաթիռը վայրէջք էր կատարել հարևան երկրում, Ադրբեջանի նախագահը տիկնոջ և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ երկօրյա պետական այցով մեկնել էր Վիետնամ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը