Կիևում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել «Ռուսական ռադիոյի» գրասենյակ
Աշխարհ
Անհայտ անձինք Կիևում մայիսի լույս 30-ի գիշերը հրկիզող խառնուրդով շշեր են նետել «Ռուսական ռադիոյի» գրասենյակ: Այդ մասին հայտնել է ռադիոկայանի գլխավոր տնօրեն Սերգեյ Կուզինը:
«Գիշերը հարձակվեցին գրասենյակի վրա: Նետեցին կոկտեյլներ: Կրակը մարեցինք մեր ուժերով: Շնորհակալություն միլիցիայի տղաներին, 5 րոպեում եկան: Գերազանց գործեց մեր անվտանգության ծառայությունը: Բոլորը ողջ և առողջ են»,- գրել է նա Facebook-ի իր էջում՝ զետեղելով այրված դռան լուսանկարը:
Ուկրաինայի մայրաքաղաքի իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն մեկնաբանել պատահարը: Թե ով է ռադիոկայանի գրասենյակի վրա հարձակման կազմակերպիչը, առայժմ պարզ չէ. հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ