Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար շահավետ է ինտեգրման գործընթացը. Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և հայտարարել, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար չափազանց շահավետ է ինտեգրումը, քանի որ դա հնարավորություն է տալիս որակապես փոխել մարդկանց կյանքը:
«Մենք հասկանում ենք, որ միայն նման ինտեգրումը զարգացնելու միջոցով մենք կարող ենք նոր որակ հաղորդել մեր տնտեսական ոլորտում, մեր պետությունների և հետևաբար մեր մարդկանց կենսամակարդակի զարգացմանը»:
Մեդվեդևն ընդգծել է նաև Լուկաշենկոյի դերը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի պատրաստման ու ստորագրման գործընթացում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)