Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերն արհեստականորեն ստեղծվել են ռեժիմները փոխելու համար. Լավրով
Աշխարհ
Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերն արհեստականորեն ստեղծվել են այդ երկրներում ռեժիմները փոխելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի իր պաշտոնակից Կառլ Էրյավեցի հետ մայիսի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Այժմ առաջին պլան են մղվում այն ծանր ճգնաժամերը, որոնք վիճելի ճանապարհով ստեղծվել են Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և միտված են ռեժիմները փոխելուն, Ուկրաինայում էլ են գործում նույն դրդապատճառները: Պետք է դրանց հաղթահարման ուղիներ գտնել, գլխավորը բռնությունից հրաժարումն է և այն, որ բոլորը երկխոսություն սկսեն առանց նախապայմանների»,- ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը